Իսպանիայում ավարտվել է «Սաբադել 2016» մրցաշարը, որին մասնակցում էին նաև հայ գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը և Կարեն Մովսիսյանը:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հաղորդում է, որ մրցաշարում Կարեն Գրիգորյանը 9-ը հնարավորից վաստակել է 7 միավոր և դարձել մրցաշարի հաղթող:
Կարեն Մովսիսյանը իր ակտիվում գրանցել է 6,5 միավոր և զբաղեցրել 3-րդ հորիզոնականը:
Գրիգորյանը իր անհատական վարկանիշը բարձրացրել է 7 կետով, իսկ Մովսիսյանը` 9: