Մատչելիության հղումներ

ՀՀ և ԱՄՆ կառավարությունները նյութերի մաքսանենգության դեմ պայքարի ոլորտում փաստաթուղթ են ստորագրել


Արխիվ -- Հայկական ատոմակայանը Մեծամորում
Արխիվ -- Հայկական ատոմակայանը Մեծամորում

Սեպտեմբերի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցավ 2008թ. հուլիսի 14-ին Վաշինգտոնում ստորագրված ՀՀ Կառավարության և ԱՄՆ Կառավարության միջև Միջուկային և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի ոլորտում համատեղ գործողությունների ծրագրի Լրացման ստորագրման արարողությունը:

ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Լրացումը նպատակաուղղված է զարգացնելու և ընդլայնելու միջուկային մաքսանենգության դեմ պայքարի բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG