Մատչելիության հղումներ

Անդրիաս Ղուկասյանը «Նուբարաշեն»-ի հիվանդասենյակում առանձին է պահվում․ ՄԻՊ


Անդրիաս Ղուկասյան, արխիվ
Անդրիաս Ղուկասյան, արխիվ

Մարդու իրավունքների Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության և Արագ արձագանքման վարչության մասնագետները այսօր այցելել են Հայաստանի արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: ՄԻՊ մասնագետներըհանդիպել են կալանավորված Անդրիաս Ղուկասյանի և այլ անձանց հետ: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

«Ղուկասյանը տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի հիվանդասենյակ, որտեղ կրկին պահվում է առանձին: Ա. Ղուկասյանի հետ առանձնազրույցի ընթացքում պարզվել է, որ ապահովված են հացադուլը դադարեցնելուց հետո համապատասխան սննդակարգին անցնելու համար անհրաժեշտ պայմանները, բժշկական սպասարկման բաժնի բժիշկն ամեն օր այցելում է վերջինիս, նախատեսվում է իրականացնել ևս մեկ բժշկական հետազոտություն: Այս հարցը Մարդու իրավունքների պաշտպանի հսկողության ներքո է», - ասված է գրասենյակի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG