Մատչելիության հղումներ

Մերկելը հետ չի կանգնում Հայոց ցեղասպանության մասին Բունդեսթագի բանաձևից


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, արխիվ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, արխիվ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը իր Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարին ասել է, որ հետ չի կանգնում Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից, որը Գերմանիայի և Թուրքիայի միջև հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել: Այդ մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով տվյալ հարցով իրազեկված աղբյուրները:

Քրիստոնեա-դեմոկրատական միության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վոլքեր Քաուդերը կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ փոխանցել է, որ զրուցել է Մերկելի հետ, և կանցլերն ընդգծել է իր դիրքորոշումը, հայտնել է հանդիպմանը մասնակցած աղբյուրը:

Քաուդերը նշել է նաև, որ թեև Մերկելը հունիսի 2-ին Բունդեսթագում ներկա չի եղել բանաձևի քվեարկությանը, սակայն ավելի վաղ կուսակցական հանդիպմանը քվեարկել էր նախագծի օգտին:

Հիշեցնենք՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն որպես գերմանացի օրենսդիրներին Ինջիրլիքի ռազմակայան այցելելու հնարավորություն ընձեռելու պայման նշել էր Բունդեսթագի բանաձևից Գերմանիայի կառավարության հրաժարումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG