Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այսօր Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:
ԼՂ նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Հայաստանի նախագահը ժամանել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում: