Երեկ հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Էդվարդ Նալբանդյանի միջև:
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ նախարարները քննարկել են «երկկողմ արտաքին քաղաքական փոխգործողության որոշ հարցեր, ինչպես նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում»:
Լավրովը շնորհավորել է հայաստանցի գործընկերոջը ռուսաստանյան Բարեկամության շքանշանով պարգևատրվելու առթիվ: