Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն և ՔԴԿ-ն Գյումրիի ՏԻՄ ընտրություններում հանդես կգան «Բալասանյան» դաշինքով


Գյումրիի քաղաքապետարանի շենքը, արխիվ
Գյումրիի քաղաքապետարանի շենքը, արխիվ

Թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողով ամենամեծ ընտրական ցուցակը ներկայացվեց իշխող Հանրապետականի և ՔԴԿ-ի մասնակցությամբ ձևավորված նախընտրական դաշինքի կողմից: Դաշինքը կրում է «Բալասանյան» անվանումը:

Ցուցակում ներկայացված է օրենքով թույլատրելի՝ առավելագուն թվաքանակով մասնակից՝ 99 մարդ: Քաղաքապետի թեկնածուն գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանն է, իսկ ցուցակում ընդգրկված մյուս մասնակիցները կպայքարեն ավագանու 33 տեղերի համար:

Մինչ այժմ Գյումրիի ՏԻՄ ընտրություններում առաջադրվել են նաև «Ալյանս», ՔՊ, ԲՀԿ, «Գալա» և «Գյումրեցու ոգի» կուսակցությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG