Մատչելիության հղումներ

Արամ Ա-ն Ժնևում խորհրդակցություններ է ունեցել Սիսի կաթողիկոսարանի վերադարձի դատի շուրջ


Կիլիկյան Հայաստանի մայրաքաղաք Սիսի բերդը, օգոստոս, 2016թ․

Անցնող օրերին, Մեծի Տանն Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսը Ժնևում մի շարք խորհրդակցություններ է ունեցել Սիսի կաթողիկոսարանի վերադարձի դատի շուրջ։ Այդ մասին հաղորդում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքէջը:

«Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեցին Թուրքիայում վերջին զարգացումները, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Թուրքիայի հարաբերություններում ստեղծված նոր պայմաններն ու դրանց հավանական ազդեցությունը մեր դատի վրա։
Խորհրդակցությունները նաև ընդգրկեցին առաջիկայում ձեռնարկվելիք քայլերի կարելիությունները», - ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը անցած տարվա ապրիլի 27-ին Թուրքիայում դատ է բացել` պահանջելով Սիսի կաթողիկոսարանի պատմական կալվածքը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG