Մատչելիության հղումներ

Մեկնարկել է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը


Օգոստոսի 22-ին Ծաղկաձորում մեկնարկել է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը։ Բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտոնատար այլ անձինք։

Հավաքի բացման արարողությունից հետո ՀՀ վարչապետը, կրթության և գիտության նախարարը, Երևանի քաղաքապետը պատասխանել են բազեականների հարցերին, որոնք առնչվել են կրթական, տնտեսության զարգացման, մայրաքաղաքի տրանսպորտի, հաշմանդամություն ունեցողների սպորտով զբաղվելու և բազմաթիվ այլ խնդիրների։ Վարչապետը նաև թենիս է խաղացել հավաքի մասնակիցների հետ։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, «Բազեին» մասնակցում է շուրջ 500 երիտասարդ Հայաստանից, Արցախից, Ջավախքից և Սփյուռքից։ Հավաքը բաժանվում է եռագույնը խորհրդանշող երեք ճակատների, իսկ ճակատները՝ 15-ական ջոկատների, որոնք ներկայացնում են մարզերը, պետական և ոչ պետական բուհերը, հասարակական կազմակերպությունները, ազգային փոքրամասնությունները և այլ կառույցներ։ Յոթօրյա հավաքի ընթացքում մասնակիցներն ուժերը չափում են մարզական, մշակութային և ինտելեկտուալ խաղերում (լող, բազկամարտ, ֆուտբոլ, սեղանի թենիս, վոլեյբոլ, ազգային խաղեր, սպորտլանդիա, նկարչություն, երգ, պար, նորաձևություն և այլն)։ Բացի մրցութային խաղերից, հավաքի մասնակիցների համար կազմակերպվում են նաև հանդիպում-քննարկումներ պետական, հասարակական գործիչների հետ, անցկացվում են կինոդիտումներ, ժամանցային ծրագրեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG