Մատչելիության հղումներ

29-ամյա կինը ընթացքի ժամանակ դուրս է նետվել շտապօգնության մեքենայից և տեղում մահացել


2016 թվականի օգոստոսի 21-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակչուհի Թ.Հարությունյանը, գտնվելով «Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին պատկանող «Գազել» մակնիշի շտապօգնության ավտոմեքենայում, իմանալով նույն ավտոմեքենայում գտնվող հոր՝ Մ. Հարությունյանի մահվան մասին, Երևան-Սևան ավտոճանապարհի՝ դեպի Երևան տանող ուղեմասի 34-րդ կմ հատվածում դուրս է նետվել ընթացքի մեջ գտնվող ավտոմեքենայից: Ստացած մարմնական վնասվածքներից վերջինս տեղում մահացել է:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն, նկատի ունենալով, որ նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG