Մատչելիության հղումներ

Գեղարքունիքում հացահատիկի և կարտոֆիլի աննախադեպ բերք է սպասվում


ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Գեղարքունիքի մարզ՝ հացահատիկի և կարտոֆիլի բերքահավաքի ընթացքին հետևելու նպատակով:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն, ամփոփելով այցի արդյունքները, նախարար Կարապետյանը գոհունակություն է հայտնել Գեղարքունիքի մարզում գյուղատնտեսության ոլորտում ընթացիկ տարում սպասվող արդյունքներից:

«Այս տարի էականորեն ավելացել են մարզի կարտոֆիլի ցանքատարածությունները և միջին բերքատվությունը, այս պահին հացահատիկի բերքահավաքը շուրջ 65 տոկոսով կատարված է, տնտեսություններ ունենք, որտեղ մեկ հեկտարից մինչև իսկ 80 ցենտներ բերք են ստանում, իսկ միջին ցուցանիշն այս մարզում 40 ց/հա-ից պակաս չի լինի»,- նշել է նախարարը:

Նախարարը հավելել է, որ լուրջ ձեռքբերումներ են արձանագրվել նաև անասնապահության ճյուղում, միայն խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակն ավելացել է 3.6 տոկոսով, մանր եղջերավորներինը և խոզերինը համապատասխանաբար 4.2 և 19 տոկոսով, ինչին մեծապես նպաստել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագիրը: Ծրագրի երկու փուլերում ընդգրկվել են մարզի շուրջ 39 համայնքներ, մինչև 2020թ. նախատեսվում է ծրագրի իրականացումն ապահովել լրացուցիչ ևս մի քանի համայնքում: Ծրագրի շրջանակում մասնավորապես ջրարբիացվել են հեռագնա լեռնային արոտավայրերը, ինչի շնորհիվ էականորեն ավելացել են անասնապահության ճյուղում զբաղված գյուղացիական տնտեսությունների եկամուտները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG