Մատչելիության հղումներ

Վերաքննիչը մերժեց Սեֆիլյանի գործով կալանավորվածի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը


Ժիրայր Սեֆիլյան, արխիվ
Ժիրայր Սեֆիլյան, արխիվ

Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց Ներսես Պողոսյանի՝ խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդությունը։

Պողոսյանը կալանավորվել է մայիսի 31-ին։ Նա մեղադրվում է ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու կամ փոխադրելու մեջ։

Ներսես Պողոսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանի խոսքով՝ Պողոսյանն անցնում է ազատազրկված ընդդիմադիր գործիչ Ժիրայր Սեֆիլյանի գործով, ում անձամբ չի էլ ճանաչում։ Փաստաբանը հայտարարեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։ Պապիկյանի համոզմամբ, վերաքննիչը քաղաքական որոշում կայացրեց։

Սեֆիլյանի ձերբակալությունից հետո, հիշեցնենք, մամուլը սկսեց շրջանառել Սեֆիլյանի գործով անցնող անձանց անուններ, այդ թվում՝ Ներսես Պողոսյանի անունը, իսկ Քննչական կոմիտեն միայն հայտնեց, որ Սեֆիլյանից բացի «մի խումբ անձանց կողմից ապօրինի զենք ձեռք բերելու կամ փոխադրելու հոդվածով մեղադրանք է առաջադրվել ևս 8 անձանց», որոնցից 6-ն այժմ ազատազրկված են։ Առանց լրացուցիչ մանրամասներ հաղորդելու, ՔԿ-ից միայն նշում էին, որ բավարար ապացույցներ կան:

Պողոսյանի կինն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իր ամուսինը ոչ մի կապ չի ունեցել Ժիրայր Սեֆիլյանի հետ։ «Մենք 2008 թվականից ընտանիքով մասնակցել ենք համարյա բոլոր քաղաքական ուժերի կազմակերպած ակցիաներին։ Իրան կապել հենց Ժիրայր Սեֆիլյանի հետ, ես չեմ հասկանում, թե ինչ ապացույցներ են իրենք բերելու։ Ինքը ոչ մի ցուցմունք չի տվել ոչ մեկի դեմ, քանի որ կապ չունի էս գործի հետ։ Ես նրան համարում եմ քաղբանտարկյալ», - ասաց նրա կինը։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG