Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ. Հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 20 անգամ, արձակվել ավելի քան 230 կրակոց


Հայ զինվորները մարտական հենակետում՝ հերթապահության ժամանակ, արխիվ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի լույս 18-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 20 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 230 կրակոց:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG