Մատչելիության հղումներ

Բրազիլիայի Սենատը անվստահություն հայտնելու գործընթաց կսկսի երկրի նախագահի նկատմամբ


Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆ, արխիվ
Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆ, արխիվ

Բրազիլիայի Սենատը որոշում է կայացրել անվստահություն հայտնելու գործընթաց սկսել երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆի նկատմամբ։

Սենատորների կեսից ավելին նախագահին մեղադրում է բյուջեի մեծ դեֆիցիտները թաքցնելու նպատակով հաշվապահական մեքենայություններ կատարելու մեջ:

Մայիսի 12-ին Սենատը ձայների 55 կողմ 22 դեմ հարաբերակցությամբ որոշել էր իմփիչմենթի ենթարկել երկրի առաջին կին նախագահին՝ մինչև նրան վերագրվող մեղադրանքների հետաքննության ավարտը:

Դիլմա Ռուսեֆիի նախագահության ժամկետն ավարտվում է 2018-ի դեկտեմբերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG