Մատչելիության հղումներ

logo-print

Դիլմա Ռուսեֆը ժամանակավորապես հեռացվել է Բրազիլիայի նախագահի պաշտոնից


Բրազիլիայի Սենատը ձայների 55 կողմ 22 դեմ հարաբերակցությամբ որոշել է իմփիչմենթի ենթարկել երկրի առաջին կին նախագահին: Նախագահ Դիլմա Ռուսեֆը մեղադրվում է բյուջեի մեծ դեֆիցիտները թաքցնելու նպատակով հաշվապահական մեքենայություններ կատարելու մեջ:

Ռուսեֆը մինչև վեց ամիս ժամկետով հեռացվելու է նախագահի պաշտոնից՝ մինչև Սենատի կողմից գործի քննության անցկացումը: Այս ընթացքում նրան կփոխարինի փոխնախագահ Միշել Տեմերը: Քննության արդյունքներից է կախված՝ արդյո՞ք Ռուսեֆին թույլ կտրվի շարունակել պաշտոնավարել, թե՞ նրա նախկին դաշնակից, իսկ այժմ հակառակորդ Տեմերը ձեռքը կվերցնի իշխանության լծակները մինչև նախագահության ժամկետի ավարտը՝ 2018-ի դեկտեմբերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG