Մատչելիության հղումներ

Ապրիլյան մարտերին մասնակցած կամավորականները հյուրընկալվել են ՊՆ-ում


ՊՆ վարչական համալիրում այսօր հյուրընկալվել են ապրիլյան մարտական գործողություններին մասնակցած կամավորական ջոկատների հրամանատարներն ու մարտիկները:

ՊՆ-ի հաղորդմամբ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում շեշտել է, թե «հայ ժողովուրդը վտանգի պահին միշտ միասնական է»: «Մեր նորօրյա պատմության ընթացքում կարողացել ենք ստեղծել պետություն, բանակ, անվտանգային համակարգ և տանել նրան, որ հայկական բանակը դառնա անվտանգության ապահովման առանցքը և նրա շուրջը մենք բոլորս համախմբվենք:

Ապրիլի սկզբին ԼՂՀ-ի դեմ սանձազերծված գործողությունների չեզոքացումն էլ վկայությունն է նրա, որ պաշտպանության բանակն իր առջև դրված խնդիրները կատարում է: Բայց երբ բանակը համալրվում է նաև մարտական ընկերներով, կամավորականներով, այն ավելի ամուր, ավելի հզոր է դառնում և ավելի մեծ հենք է ստեղծում ապագա անվտանգային համակարգը ձևավորելու համար»,- ըստ ՊՆ հաղորդագրության, մասնավորապես, նշել է Սեյրան Օհանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG