Մատչելիության հղումներ

Քրեական հետապնդում Է հարուցվել ոստիկանության ևս երկու ծառայողների նկատմամբ


2015 թվականի հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում և հարակից տարածքներում ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննության ընթացքում ոստիկանության ևս երկու ծառայողների՝ ոստիկանության կապիտան Տ. Հ.-ի և նրա ծառայակցի՝ Ն. Պ.-ի, նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել:

Վերջիններս կասկածվում են 2015 թվականի հունիսի 23-ին իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու մեջ: ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչը որոշում է կայացրել՝ ոստիկանության կապիտան Տ. Հ.-ի և նրա ծառայակից Ն. Պ.-ի պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին:

Երեկ հայտնի դարձավ, որ ոստիկանության փոխգնդապետ Գ. Դ.-ի և վերջինիս ծառայակցի՝ Ա. Դ.-ի, նկատմամբ ևս քրեական հետապնդում էր հարուցվել 2015-ի հուլիսի 23-ի իրադարձությունների առնչությամբ: ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչը որոշում էր կայացրել՝ վերջիններիս պաշտոնավարությունը նույնպես ժամանակավորապես դադարեցնելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG