Մատչելիության հղումներ

Պաշտպանն ահազանգում է. իրեն թույլ չեն տալիս տեսակցել Արմեն Լամբարյանին


Արմեն Լամբարյան, արխիվ
Արմեն Լամբարյան, արխիվ

«Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվող զինված խմբի անդամ Արմեն Լամբարյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ իրեն թույլ չեն տալիս տեսակցել իր պաշտպանյալին։

Պետրոսյանն ասաց, որ քաղաքացիական հագուստով անձը, ով չի ցանկանում ներկայանում, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի մուտքի մոտից իրեն թուլ չի տալիս մտնել Լամբարյանի մոտ։ «Ասում է, որ իրավունք չունեմ, սակայն չի ասում, թե օրենքի որ կետն է արգելում տեսակցել իմ պաշտպանյալին», - ասաց Պետրոսյանը։

Օմբուդսմենի գրասենյակը երեկ հաղորդել էր, որ տեղեկություններ է ստացել այն մասին, որ խոչընդոտվում է Արմեն Լամբարյանի փաստաբանի մուտքը նրա մոտ և որ փաստաբանը չի կարողանում ներգրավվել քրեական վարույթին։

Գրասենյակը նաև տեղեկացրել էր, որայդ հարցն արդեն քննարկվել է փաստաբանի հետ և այն պարզելու նպատակով այսօր առավոտյան համապատասխան գրություն կուղարկվի նախաքննության մարմնին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG