Մատչելիության հղումներ

«Տանկային բիաթլոնում» ՀՀ ԶՈւ տանկային անձնակազմը գրավել է երկրորդ հորիզոնականը


«Տանկային բիաթլոն-2014»-ում հայ տանկիստների նվաճած մրցանակը` Տ-90Ս տանկը Երևանի օդանավակայանում, 27-ը ապրիլի, 2016թ.
«Տանկային բիաթլոն-2014»-ում հայ տանկիստների նվաճած մրցանակը` Տ-90Ս տանկը Երևանի օդանավակայանում, 27-ը ապրիլի, 2016թ.

Մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում օգոստոսի 1-ին «Միջազգային բանակային խաղեր-2016» միջոցառման շրջանակում անցկացվող «Տանկային բիաթլոնի» «Անհատական մրցավազքի» երկրորդ փուլին Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Նիկարագուայի, Անգոլայի և Քուվեյթի զինված ուժերի տանկային անձնակազմերի հետ միասին մասնակցել է Հայաստանի զինված ուժերի տանկային երկրորդ անձնակազմը:

Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, տանկի հրամանատարն է լեյտենանտ Նարեկ Դանիելյանը, նշանառու-օպերատորը` եֆրեյտոր Արտյոմ Մովսիսյանը, մեխանիկ-վարորդը` շարքային Գևորգ Շմավոնյանը:

Հայաստանի ԶՈւ տանկային անձնակազմը մրցուղին անցել է 27 րոպե 20 վայրկյանում և զբաղեցրել մրցափուլի երկրորդ հորիզոնականը: Մրցափուլի առաջատարն էր Ղազախստանի տանկային անձնակազմը` 23 րոպե 131 վայրկյան ցուցանիշով: Երրորդ տեղում է Ղրղըզստանի անձնակազմը, որը մրցուղին անցել է 28 րոպեում։

ՀՀ զինված ուժերի տանկային երրորդ անձնակազմը «Անհատական մրցավազքին» կմասնակցի օգոստոսի 5-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG