Մատչելիության հղումներ

Խորենացի փողոցի՝ ՊՊԾ գնդի տարածքին հարող հատվածը շարունակում է փակ մնալ


Խորենացի փողոցը օգոստոսի 1-ի առավոտյան
Խորենացի փողոցը օգոստոսի 1-ի առավոտյան

«Սասնա ծռեր» զինված խմբավորման հանձնվելուց հետո էլ Երևանի Խորենացի փողոցի՝ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքին հարող հատվածը շարունակում է փակ մնալ:

Չնայած արդեն ավելի թեթև ռեժիմով է ոստիկանությունը պահակություն իրականացնում այստեղ, բայց հայտնի չէ, թե փողոցը երբ կբացվի: Փակ մնալու պատճառը ենթադրաբար այն է, որ ՊՊԾ գնդի և հարակից տարածքում պետք է աշխատեն քրեագետները:

Թեև կիրակի օրը զինված խմբի անդամները զենքը վայր դրեցին և հանձնվեցին, բայց հարցի իրավական կողմն է բաց մնում, որովհետև եթե իրենք նշում են, որ կամովին են հանձնել զենքը, Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրությունում նշվում էր հարկադրանքի մասին, իսկ դրանք, փաստորեն, իրար հակասում են և ունեն տարբեր իրավական հետևանքներ:

Այսօր Ազատության հրապարակում սպասվում է «Սասնա ծռեր»-ի աջակիցների հավաք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG