Մատչելիության հղումներ

ՄԻՊ․ ԱԱԾ ՁՊՎ-ում հաշվի են առնում Ենիգոմշյանի հատուկ կարիքները և հաշմանդամության առանձնահատկությունները


Ալեք Ենիգոմշյան, արխիվ
Ալեք Ենիգոմշյան, արխիվ

Այսօր առավոտյան Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն կրկին այցելել են Ազգային անվտանգության ծառայության ձերբակալվածների պահման վայր՝ Ալեք Ենիգոմշյանին տեսակցության: ՄԻՊ աշխատակազմի հաղորդմամբ, տեղի է ունեցել առանձնազրույց Ա. Ենիգոմշյանի հետ, ինչպես նաև հանդիպում ՁՊՎ ղեկավարության հետ:

«Այցի ընթացքում կատարված մանրամասն ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Ա. Ենիգոմշյանի խնամքի կազմակերպման համար ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության «Նորքի տուն-ինտերնատ» կազմակերպությունից արդեն իսկ ԱԱԾ Ձերբակալվածների պահման վայր են գործուղվել հատուկ մասնագետներ: Այցի պահին մեր ներկայացուցիչները հանդիպել են նաև խնամքի համար ՁՊՎ-ում ներկա բուժքույր-մասնագետին: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Ա. Ենիգոմշյանին խնամքի համար գործուղված է չորս մասնագետ և խնամքի համար սահմանված է շուրջօրյա հերթապահություն՝ յուրաքանչյուրի համար 8 ժամ տևողությամբ:

Պարզվել է նաև, որ Ալեք Ենիգոմշյանն արդեն ստացել է հանձնուք, նրան տրամադրված է անհրաժեշտ դեղորայք ստանալու հնարավորություն և արդեն իսկ ստացել է որոշակի դեղեր, տրամադրված են հիգիենայի պարագաներ և ապահովված է նաև ՁՊՎ-ում զբոսանքի հնարավորությունը: Ինչպես նշել ենք, նրան տրամադրվել է նաև սեղան և ռադիոընդունիչ:

Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների ներկայությամբ ՁՊՎ-ի պետը Ա. Ենիգոմշյանին է հանձնել վերջինիս վերաբերող ինչպես անձնական, այնպես էլ դատավարական փաստաթղթեր՝ բրալյան գրով: Ա․ Ենիգոմշյանը ՁՊՎ-ի վարչակազմի դեմ բողոք չի ներկայացրել: Վերը շարադրվածը վկայում է, որ Ազգային անվտանգության ծառայության ՁՊՎ-ում Ալեք Ենիգոմշյանի պահման պայմանները հաշվի են առնում նրա հատուկ կարիքները և հաշմանդամության առանձնահատկությունները»,- նշված է ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG