Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը տեսանյութ է տարածել, որում «իրականությունն ու փաստերն են»


Ոստիկանները Խորենացի փողոցում, Երևան, 17-ը հուլիսի, 2016թ․
Ոստիկանները Խորենացի փողոցում, Երևան, 17-ը հուլիսի, 2016թ․

«Որոշ անձինք, իբր հղում անելով զինված խմբի անդամներին, կեղծ տեղեկություններ են տարածում ՊՊԾ գնդում և նրա շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ», - ասված է Հայաստանի ոստիկանության՝ այսօր ցերեկը հրապարակած հաղորդագրությունում:

Ոստիկանությունը ներկայացնում է տեսանյութ՝ պնդելով, որ դրանում «իրականությունն ու փաստերն են» գիշերը տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:

Նշենք, որ սոցիալական ցանցերում, այդ թվում՝ Ֆեյսբուքի «Սասնա ծռեր» էջում, ներկայացվում են գիշերը ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած իրադարձությունների՝ Ոստիկանության հրապարակածից տարբերվող վարկածներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG