Մատչելիության հղումներ

«Սասնա ծռեր» խմբի երկու վիրավորված անդամներին մեղադրանք է առաջադրվել


ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբավորման անդամներից երկուսի՝ ոտքերի շրջանում հրազենային վիրավորումներով կեսգիշերին «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված 50-ամյա Աշոտ Պետրոսյանի ու 29-ամյա Հովհաննես Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Գործով ներգրավված հանրային պաշտպաններ Մերի Ալավերդյանն ու Լյուդվիգ Ավետիսյանը «Ազատությանը» տեղեկացրին, որ Աշոտ Պետրոսյանին ու Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել նույն հոդվածներով՝ շենքեր, շինություններ զավթելը կամ դրանք պահելը և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը կազմակերպված խմբի կողմից: Ըստ առաջադրված մեղադրանքի նրանց սպառնում է 3-12 տարվա ազատազրկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG