Մատչելիության հղումներ

Ոստիկանություն․ Զինված խումբը «Շեվրոլե» ավտոբուս է այրել


ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածք մտած զինված խումբը այսօր այրել է գնդի 3 ծառայողական մեքենա, տեղեկացնում է ոստիկանությունը:

«Իրավապահ մարմինները դարձյալ կոչ են անում խմբի անդամներին՝ չկատարել գործողություններ, որոնք վտանգավոր են քաղաքացիների կյանքի և առողջության համար ու լարում են մթնոլորտը», - ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ երեկ ուշ երեկոյան էլ զինված խմբի անդամները ոստիկանական «ԳԱԶել» էին այրել և այն դուրս հանել փողոց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG