Զինված խմբի կողմից գրավված Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքում գրեթե յոթ օր պատանդ մնալուց և երեկ ազատ արձակվելուց հետո այսօր Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Խորենացի փողոցում էր։
Ողջունելով ոստիկաններին՝ Օսիպյանն անցավ իր ծառայողական պարտականությունների կատարմանը։
Երևանի փոխոստիկանապետը, սակայն, չշփվեց լրագրողների հետ, չպատասխանեց նրանց հարցերին։