Հուլիսի 21-ի ժամը 2:30-ի դրությամբ, Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների հետևանքով Երևանի տարբեր բուժհաստատություններ դիմածների թիվը 51 էր, նրանցից 28-ը` ոստիկան: Այդ մասին հաղորդել է առողջապահության նախարարությունը:
Բոլոր տուժածներին ցուցաբերվում է պատշաճ բուժօգնություն, տվյալ պահի դրությամբ տուժածներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, ասված է հաղորդագրությունում: