Վերին Լարսի անցակետը այսօր ժամանակավորապես բաց կլինի ժամը 6-ից մինչև 20-ը, երեկոյան ժամերին անվտանգության նկատառումներով այն կրկին կփակվի, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Նախարարությունը հայտնում է նաև, որ օրվա ընթացքում ինտենսիվ տեղումների դեպքում երթևեկությունը անցակետում կրկին կարգելվի։