Ալմաթիի հիվանդանոցում մահացել է ևս մեկ ոստիկան, ով նախօրեին ոստիկանական շենքի վրա հարձակման հետևանքով վնասվածքներ էր ստացել: Այս մասին հայտնել է Ալմաթիի ներքին գործերի քաղաքային դեպարտամենտի մամուլի ծառայությունը:
Այսպիսով, հրաձգության հետևանքով զոհվածների թիվը հասել է հինգի:
Ականատեսների վկայությամբ, 27-ամյա տղամարդը զենքով գրոհել է ոստիկանական բաժանմունքներից մեկը: Փոխհրաձգության հետևանքով մեկ տասնյակից ավելի մարդ է տուժել: Ղազախստանի իշխանությունները ոստիկանական շենքի վրա հարձակումը որակել են ահաբեկչություն: