Մատչելիության հղումներ

Հադրութի ուղղությամբ ԵԱՀԿ դիտարկումը հրադադարի խախտումներ չի արձանագրել


ԼՂ ՊԲ տանկեր Հադրութի մոտակայքում, ապրիլ, 2016թ․
ԼՂ ՊԲ տանկեր Հադրութի մոտակայքում, ապրիլ, 2016թ․

Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, այսօր ԵԱՀԿ առաքելությունը Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ՝ Հորադիզ բնակավայրի մոտակայքում:

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը դիտարկումն իրականացրել է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիրքերից:

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ դիտարկումն անցել է ըստ ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG