Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում պայթյունները կազմակերպելու մեջ կասկածվող ևս 7 հոգու:
Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ այս գործով ձերբակալվածների թիվը հասավ 37-ի: Վերջին 7 ձերբակալվածները օտարերկրացիներ են:
Հիշեցնենք՝ հունիսի 28-ի ահաբեկչությունը 45 մարդու մահվան պատճառ դարձավ, հարյուրավոր մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան: Որևէ խումբ չի ստանձնել այս ահաբեկչական գործողության պատասխանատվությունը, այդուհանդերձ, Թուրքիան մեղադրում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: