Մատչելիության հղումներ

Հրդեհ Տիգրան Մեծի պողոտայում 


Հրդեհ՝ Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող շենքում
Հրդեհ՝ Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող շենքում

Նախօրեին հրդեհ է բռնկվել Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող շենքի տանիքում: Արտակարգ իրավիճակների նախարարության կայքէջի փոխանցմամբ, հրդեհի ահազանգը ստացվել է ժամը 21.25-ին:

Դեպքի վայր են մեկնել 12 մարտական հաշվարկ, 3 ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը: Հայտարարվել է հրդեհի բարդության 3-րդ աստիճան: Կրակն ընդգրկել է մոտ 1000քմ տարածք: Հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարել է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.26-ին, մարվել՝ 00.53-ին: Այրվել են Տիգրան Մեծի պողոտայի թիվ 4 հասցեի 7-րդ հարկի տանիքի փայտյա կառուցատարրերն ամբողջությամբ (մոտ 700 քմ) և ՀԱՆԱՐԴ ՓԲԸ-ին պատկանող գրասենյակային տարածքում 9 աշխատասենյակ՝ գույքով (մոտ 400 քմ):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG