Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման, ով Վարշավայում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո երեկ ժամանել է Իսպանիա, որոշել է մեկ օրով կրճատել իր այցը այս երկիր, ԱՄՆ-ի Տեքսաս նահանգում տեղի ունեցած սպանությունների պատճառով:
Հիշեցնենք, հուլիսի 8-ին Դալաս քաղաքում բողոքի ցույցի ժամանակ դիպուկահարը կրակ էր բացել ոստիկանների վրա՝ սպանելով 5, վիրավորելով 6 ոստիկանների: