Մատչելիության հղումներ

Հալեպում հրթիռակոծության հետևանքով երկու հայուհի է վիրավորվել


Սիրիա - Մարտական գործողությունների հետևանքով ավերակի վերածված շենք Հալեպի արվարձաններից մեկում, արխիվ
Սիրիա - Մարտական գործողությունների հետևանքով ավերակի վերածված շենք Հալեպի արվարձաններից մեկում, արխիվ

Ուրբաթ օրը զինյալ ահաբեկչական խմբավորումների կողմից Հալեպի տարբեր շրջանների հրթիռակոծության հետևանքով չորս տանյակ մարդ է զոհվել, մեծ մասամբ՝ երեխաներ, վիրավորվել է շուրջ 250 մարդ, հաղորդում է Հալեպի «Գանձասար» պարբերականը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, Նոր Գյուղ թաղամասում երկու հայուհիներ են վիրավորվել՝ Հռիփսիմե Ղազարյանը և Սոսի Ղազարյան-Հեքիմյանը: Առաջինի վիճակը կայուն է, նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, երկրորդը վիրահատության պետք է ենթարկվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG