Ռուսաստանից Թուրքիա` վերջին ութ ամիսների ընթացքում իրականացված առաջին չարթերային չվերթը այսօր վայրէջք է կատարել թուրքական Անթալիա հանգստավայրի օդանավակայանում:
Մոսկվայից Անթալիա ուղևորվող «Ռոսիա» ավիաընկերության օդանավը 189 ուղևոր է տեղափոխել:
Չարթերայի ուղևորափոխադրումները Ռուսաստանի և Թուրքիայի միջև դադարեցվել էին անցած տարվա նոյեմբերին` թուրք-սիրիական սահմանին Ռուսաստանի ռազմաօդային ուժերի Սու-24 օդանավի կործանումից հետո:
Դրանց վերականգնումը հնարավոր դարձավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ հայտնի նամակը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղարկելուց հետո: