Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման, ով ժամանել է Վարշավա՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, չի բացառել, որ Հյուսիսատլանյան դաշինքի այս համաժողովը կդառնա ամենակարևորը «սառը պատերազմի» ավարտից հետո ընկած ժամանակահատվածում:
The Financial Times-ի հետ զրույցում Օբաման ընդգծել է, որ գագաթնաժողովին անհրաժեշտ է հաստատել ՆԱՏՕ-ի՝ իր յուրաքանչյուր գործընկերոջը պաշտպանելու վճռականությունը:
ԱՄՆ նախագահը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանման անհրաժեշտության մասին, քանի դեռ Մոսկվան չի կատարել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված Մինսկի համաձայնությունները: