ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ակնկալում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի վարշավյան գագաթնաժողովի եզրափակիչ ակտում անդրադարձ կլինի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Այս մասին Ստոլտենբերգն ասաց` պատասխանելով «Ազատության» հարցին:
«Մենք կոչ ենք անում երկու կողմերին թուլացնել լարվածությունը, զերծ մնալ բռնությունից և միայն բանակցությունների ճանապարհով գտնել հակամարտության խաղաղ լուծումը: Մենք կաջակցենք հակամարտության խաղաղ կարգավորման բոլոր ջանքերին», - ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը գագաթնաժողովի մեկնարկին:
Ադրբեջանի նախագահն արդեն հանդիպել է Վարշավա ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Մինչև այս պահը, սակայն, պաշտոնապես չի հաղորդվել Սարգսյան - Ալիև հնարավոր հանդիպման մասին: Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, հիշեցնենք, Թվիթերում գրել էր․ - «ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հնարավորություն է՝ ղարաբաղյան հակամարտության հարցը Հայաստանի և Ադրբեջանի հետ քննարկելու համար»:
Մանրամասները տե՛ս այստեղ