«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալները ականանետերից կրակ են արձակել Իրաքի մայրաքաղաք Բաղդադի հարևանությամբ գտնվող՝ շիա մահմեդականների սրբատեղիում հավաքվածների ուղղությամբ։ Դրանից հետո երեք մահապարտ ահաբեկիչներ իրենց պայթեցրել են տարածքում: Պաշտոնական տվյալներով՝ առնվազն 36 մարդ է մահացել, 40-ը՝ վիրավորվել։
Միաժամանակ, Իրաքի առողջապահության նախարարությունը հաղորդում է, որ կիրակի օրը Բաղդադում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 292-ի: