ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին ժամանել է Վրաստան։
Վրաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, Թբիլիսիի օդանավակայանում Քերրիին դիմավորել է Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն։
Քերրիի այցը կմեկնարկի Ռազմավարական համագործակցության վրաց-ամերիկյան հանձնաժողովի հերթական նիստով, որից հետո ԱՄՆ-ի պետքարտուղարը հանդիպումներ կունենա Վրաստանի բարձրաստիճան ղեկավարության հետ։