Մատչելիության հղումներ

Մանուկյանին ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու մեղադրանք է առաջադրվել


Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա որոշում է կայացվել հուլիսի 1-ին կատարված խուզարկությամբ հայտնաբերված 488 հատ փամփուշտի վերաբերյալ նյութերով հարուցել նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, և առանձնացնել առանձին վարույթում։

«Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու դեպքի առթիվ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում 2016 թվականի հուլիսի 1-ին կատարվել են խուզարկություններ, որոնց արդյունքում առգրավվել են տարբեր փաստաթղթեր, նյութեր։ Բացի այդ, հայտնաբերվել և առգրավվել են 469 հատ 5.45մմ, 10 հատ 7.62մմ և 9 հատ 5.6մմ տրամաչափի փամփուշտներ:

Նախնական քննության տվյալներով՝ հայտնաբերված փամփուշտներն ապօրինի պահած անձը՝ Թ. Մանուկյանը, առնչություն չունի մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու և պահելու հետ, ուստիև՝ հայտնաբերված փամփուշտների մասով հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և անջատվել առանձին վարույթ։

Թ. Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է»,- նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG