Մատչելիության հղումներ

Սյունիքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 6 մարդ է զոհվել  


Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել 6 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ, հաղորդում է կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

«2016թ. հուլիսի 4-ին, ժամը 07։30-ին, հաղորդում է ստացվել, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 88-րդ կմ հատվածում իրար են բախվել «Կամազ» և «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով«Տոյոտա Քեմրի» ավտոմեքենայի վարորդը և 5 ուղևորները մահացել են: Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Կատարվել են դեպքի վայրի, դիակների զննություններ, նշանակվել են դատաբժշկական, դատաավտոտեխնիկական, դատակենսաբանական, դատանյութագիտական փորձաքննություններ: Պարզվել են նաև դեպքի մասնակից վարորդների և ուղևորների ինքնությունները. «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ֆելիքս Սամվելյանը` ծնված 1969թ., ստացած վնասվածքներով տեղափոխվել է «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ:

Վթարի հետևանքով մահացել են՝ Արտակ Վահագնի Ոսկանյանը` ծնված 1993թ., Մուշեղ Սարգսի Մարջանյանը` ծնված 1992թ., Սոնա Վահիկի Ջավադյանը` ծնված 1992թ., Ռուբեն Հայկի Ավագյանը` ծնված 1992թ., Իննա Դավիթի Միքայելյանը` ծնված 1999թ. և 2015թ. ծնված փոքրիկը»,- նշված է ՔԿ տարածած հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG