Մատչելիության հղումներ

ԼՂ ՊԲ-ում անցկացվել են հրամանատարական հավաքներ


ԼՂ ՊԲ զորավարժություններ, արխիվ
ԼՂ ՊԲ զորավարժություններ, արխիվ

Համաձայն Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի 2016 թ. ուսումնական տարվա պատրաստության պլանի՝ գումարտակների և դիվիզիոնի հրամանատարների և նրանց տեղակալների տեսական գիտելիքներն ու գործնական ունակությունները կատարելագործելու նպատակով, ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանի ղեկավարությամբ հունիսի 28-ից հուլիսի 2-ը անցկացվել են հրամանատարական հավաքներ:

«Կարևորելով նշված օղակի սպայակազմի դերը՝ վերջիններիս հետ համապատասխան պարապմունքներ է անցկացրել ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը՝ հավաքի մասնակիցների ուշադրությունը հրավիրելով բոլոր այն հարցերի վրա, որոնք առնչվում են մարտի նախապատրաստման և վարման, համակողմանի ապահովման, ենթակա և տրված ստորաբաժանումների ղեկավարման ու փոխգործակցության կազմակերպման խնդիրներին», - փոխանցում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Դասախոսությունների, սեմինար, գործնական, ցուցադրական ու ստոգողական պարապմունքների և խմբային վարժանքների տեսքով անցկացված հրամանատարական հավաքների ընթացքում հաշվի են առնվել նաև ապրիլյան դիմակայության դասերը, որոնցից կարճ ժամկետներում կատարվել են համապատասխան հետևություններ և քայլեր ձեռնարկվել արձանագրված բացթողումներից հետագայում խուսափելու համար, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG