Թուրքիայում ապաստան գտած միլիոնավոր սիրիացիներ Թուրքիայի քաղաքացի դառնալու հնարավորություն ունեն: Այս մասին երեկ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
Ելույթ ունենալով Սիրիային սահմանակից հարավային նահանգում, որտեղ ապաստան են գտել 120 հազար սիրիացի փախստականներ, Էրդողանն ասել է, թե Թուրքիայում գտնվող շատ սիրիացիներ Թուրքիայի քաղաքացի դառնալու ցանկություն ունեն:
«Մենք քաղաքացիություն ստանալու հնարավորություն կտանք մեր եղբայրներին և քույրերին», - ասել է Էրդողանը՝ նշելով, որ ներքին գործերի նախարարությունն այդ ուղղությամբ քայլեր է կատարում:
Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ հավելելով, որ Թուրքիայի վրանային ճամբարներում 2 միլիոն 700 հազար սիրիացի կա, որոնք փախել են քաղաքացիական պատերազմից: