Այսօր Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքից Երևան ժամանեց Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության 5-րդ ինքնաթիռը՝ Հայաստան տեղափոխելով ՀՀ 50 քաղաքացու:
Նախորդ չորս չվերթներով Հայաստան է տեղափոխվել Լարսի անցակետի փակման հետևանքով Հայաստան մուտք գործելու հնարավորությունից զրկված ՀՀ 291 քաղաքացի։
«Հատուկ չվերթներով թռիչքներն իրականացվել են Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակներում՝ հունիսի 23-ին Լարսի անցակետում ճանապարհի փակման վերաբերյալ», - ասված է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրությունում։