Մատչելիության հղումներ

ԱԻՆ. Նախնական տվյալներով՝ Վերին Լարսի անցակետը փակ կլինի մոտ մեկ շաբաթ


Վերին Լարսի անցակետ, արխիվ

Վերին Լարսի անցակետ, արխիվ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը, վկայակոչելով Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտը, այսօր տեղեկացնում է, որ քարաթափման հետևանքով ժամանակավորապես փակվել է Վերին Լարսի անցակետը:

Նախնական տվյալներով՝ անցակետը փակ կլինի մոտ մեկ շաբաթ: «Թերեք գետի մակարդակի բարձրացման հետևանքով առկա է ջրածածկման վտանգ», - ասված է հաղորդագրությունում:

Նախարարությունը նշում է, որ փակ անցակետում կուտակված մեքենաները հնարավորության դեպքում կարող են ճանապարհը շարունակել լաստանավերով` Փոթիի և Բաթումիի նավահանգիստներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG