Հուլիսի 2-3-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Ասլովը:
Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Տաջիկստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին կընդունի Հայաստանի նախագահը:
Հուլիսի 2-ին կկայանան Էդվարդ Նալբանդյանի և Սիրոջիդին Ասլովի բանակցությունները, այնուհետև նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: