Մատչելիության հղումներ

Փոխվել է գեներալ Մելսիկ Չիլինգարյանի խափանման միջոց կալանավորումը


Առողջական լուրջ խնդիրների պատճառով երեկ փոխվել է Հայաստանի պաշտպանության նախարարության սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանի խափանման միջոց կալանավորումը, «Ազատության»-ը տեղեկացրեցին Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Մելսիկ Չիլինգարյանը ձերբակալվել էր մայիսի 30-ին՝ Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշով՝ իշխանությունը չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Հունիսի 2-ին Չիլինգարյանին նույն հոդվածով մեղադրանք էր առաջադրվել և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը։ Կալանավորումից մեկ օր անց Չիլինգարյանը առողջական խնդիրների պատճառով տեղափոխվել էր Երևանի կայազորային հիվանդանոց:

Նախագահ Սերժ Սարգսյանի մայիսի 20-ի հրամանագրով, հիշեցնենք, Չիլինգարյանն ազատվել էր Հայաստանի Զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG