Մոլդովայի նախկին վարչապետը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման: Վլադ Ֆիլատը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական դիրքի չարաշահման և կոռուպցիայի համար:
Դատախազը, ով 19 տարվա ազատազրկում էր պահանջել, դատարանի վճիռը համարել է «չափից դուրս մեղմ»՝ հավելելով, որ բողոքարկելու է այն:
Վլադ Ֆիլատը Մոլդովայի վարչապետն է եղել 2009-2013 թվականներին: Նա իր մեղքը չի ընդունում և պնդում է, որ քաղաքական հետապնդումների զոհ է: