Ֆրանսիայում անցկացվող ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնությանը հրաժեշտ է տալիս Իսպանիայի հավաքականը։
Սեն Դենիի Ստադ դը Ֆրանս մարզադաշտում կայացած 1/8 եզրափակիչի խաղում երկուշաբթի երեկոյան Իտալիայի հավաքականը 2:0 հաշվով առավելության հասավ Եվրոպայի գործող չեմպիոնի նկատմամբ։ Գոլերի հեղինակներ դարձան Ջորջո Կելինին՝ հանդիպման 83-րդ, և Գրացիանո Պելեն՝ 90+1-րդ րոպեին։
Հիշեցնենք՝ Եվրոպայի 2012 թվականի առաջնության եզրափակիչում Իսպանիայի հավաքականը 4:0 հաշվով հաղթել էր Իտալիայի թիմին։
Ընթացիկ առաջնության քառորդ եզրափակիչում Իտալիան կհանդիպի աշխարհի չեմպիոն Գերմանիայի հետ։