Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կոչ է արել Եվրամիությանը ուղիներ գտնելու հանրաքվեից հետո Մեծ Բրիտանիայի հետ մնալու համար։ Հայաստանից Վատիկան մեկնելու ճանապարհին նա լրագրողներին ասել է, թե պարզ է, որ ինչ-որ բան սխալ է գործում այս կառույցում: «Եվրամիությունը պետք է նոր ուժ գտնի՝ մեծ ազատություն ու անկախություն տալով երկրներին», - հայտարարել է Հռոմի Պապը։
Ֆրանցիսկոս Պապը նաև ասել է, որ Հռոմի Կաթոլիկ եկեղեցին պետք է ներողություն խնդրի միասեռականներից՝ նրանց վատ վերաբերվելու համար։ «Եկեղեցին իրավունք չունի դատելու նրանց և պետք է հարգի միասեռականներին»,- ասել է Կաթոլիկ եկեղեցու քահանայապետը: