Մատչելիության հղումներ

Ողբերգական վթար Չինաստանում


Ավտովթար Չինաստանում, արխիվ
Ավտովթար Չինաստանում, արխիվ

Չինաստանում ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ: Մոտ երկու տասնյակ ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց:

Աղետը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան Հուննանի շրջանում:

Չինաստանում ճանապարհային պատահարներ շատ հաճախ են տեղի ունենում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, Չինաստանում ճանապարհային վթարների հետևանքով տարեկան զոհվում է ավելի քան 250 հազար մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG